Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Առաջարկվեց նոր մոտեցում

ՀՀ ԱՆ. Առաջարկվեց նոր մոտեցում

Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը ներկայացրեց օրենսդրական փոփոխության անհրաժեշտության նախապատմությունն ու շարժառիթները։

ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի ունեցավ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերի ընդլայնված քննարկում, որին մասնակցում էին առաջատար մասնագետներ, շահագրգիռ այլ գերատեսչությունների, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՄԱԿ-ի մանկական և բնակչության հիմնադրամների, միջազգային այլ կառույցների, ոլորտում գործունեություն ծավալող  հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի  ներկայացուցիչներ։ 


Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը ներկայացրեց օրենսդրական փոփոխության անհրաժեշտության նախապատմությունն ու շարժառիթները։


Նշեց, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի պատվերով 2011թ. Հայաստանի տնային տնտեսություններում և բուժհաստատություններում կատարվել  է հետազոտություն-հարցում  նորածինների սեռերի համամասնության շեղումների հետազոտություն:


Հետագայում` 2012-ին կատարվել է խորքային ուսումնասիրություն՝  հիմքում ընդունելով իրականացման պահին առկա ժողովրդագրական տվյալների բոլոր խոշոր աղբյուրները՝ ներառյալ 2001թ. և 2011թ. Մարդահամարի,  ծննդյան ակտերի գրանցման տվյալները, հետազոտություն-հարցման արդյունքները և այլն։ Միաժամանակ կատարվել են հնարավոր հետևանքների կանխատեսումներ: Արդյունքում հաստատվել է, որ 1990-ականներից  Հայաստանում  նկատված  նորածինների շրջանում աղջիկ-տղա հարաբերակցության խախտումը վերջին տարիներին դարձել է ազգագրական ու ռազմավարական լուրջ հիմնախնդիր։  Նորածինների հարաբերակցությունը 2011թ. կազմել է 114 տղա՝ 100 աղջկա դիմաց, 2012-ին` 115 տղա-100 աղջիկ: Մինչդեռ բնականոն է համարվում 102-106 տղա` 100 աղջկա դիմաց։ Ընդ որում, առաջին երեխայի դեպքում եթե շեղումներ չկան, ապա շեղումները սկսվում են երկրորդ և առավել մեծ են  երրորդ երեխայի դեպքում` 2012թ. կազմելով 160 տղա` 100 աղջկա դիմաց, ինչն աշխարհում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։ Հաշվարկները ցույց են տալիս, որ նման միտումի դեպքում մինչև 2060թ. յուրաքանչյուր տարի 2000 երեխա լույս աշխահ չի գա միայն այն պատճառով, որ ձևավորվել է որպես աղջիկ։
Ինչպես այլ երկրներում, մեզանում ևս սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները երեք հիմնական  դրդապատճառ  ունեն։ Հայ  ընտանիքներում առկա է տղա երեխայի նախապատվությունը  որպես օջախի «ծուխը ծխեցնող», ազգանվան շարունակող, ժառանգորդ և այլն։ Մյուս դրդապատճառը երկրում համապատասխան տեխնոլոգիաների հասանելիությունն է, ինչն ապագա ծնողներին թույլ է տալիս նախապես իմանալ երեխայի սեռը և խուսափել աղջիկ երեխաներ ունենալուց:  Եվ, վերջապես, զույգերը նախընտրում են քիչ երեխաներ ունենալ, ինչը, բնականաբար, նվազեցնում է երկու սեռի երեխա ունենալու հավանականությունը։


Արմեն Մուրադյանը հորդորեց խնդրի լուծումը դիտարկել  նաև բարոյական, սոցիալական, օրենսդրական, հոգեբանական  համատեքստում  և ներկայացնել հիմնավորված առաջարկներ։


«Այստեղ խաչվում է մի կողմից ընտանիքի` ծնողների տեղեկացված լինելու, մյուս կողմից՝ դեռ չծնված երեխայի կյանքի իրավունքը։  Մենք պետք է, հաշվի առնելով Եվրոպայի փորձը, ինչպես նաև ականջալուր լինելով հասարակության կարծիքներին, մեզ համար ընդունելի լուծումներ գտնենք»-ասաց նախարարը։


Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Աննա Սաֆարյանը նշեց. «Եվրոպական առանձին երկրներում արգելվում է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը, ինչը քրեորեն հետապնդելի արարք է»։ Նա միաժամանակ կարևորեց  իրազեկման, քարոզչական լայն աշխատանքը թե՛ բուժաշխատողների, թե՛ բնակչության շրջանում։


ԵՊԲՀ պրոֆեսոր Կարինե Թոխունցն առաջարկեց խնդրի լուծման նպատակով ոչ թե արգելել ծնողին երեխայի սեռի մասին հայտնելը, այլ հղիության արհեստական ընդհատման թույլատրելի շեմը իջեցնել մինչև 10 շաբաթ, քանի որ ուլտրաձայնային հետազոտությամբ հղիության այդ ընթացքում երեխայի սեռը հնարավոր չէ որոշել։


Նրա առաջարկն ընդունելի համարվեց։  Կարևորվեցին  նաև ավելի  մեծ ժամկետում հղիության արհեստական ընդհատումների դեպքում  բժշկական ցուցումների հստակեցումը և հսկողության խստացումը, ինչպես նաև վիժում առաջացնող հաբերի վաճառքի կանոնակարգումը։ 
Որոշվեց առողջապահական և ժողովրդագրական խնդրի լուծման առավել արդյունավետ և նվազ վտանգավոր այս նոր մոտեցումը լրացուցիչ քննարկել  ինչպես Առողջապահության համաշխարհային կազմակերպության պատասխանատուների, այնպես էլ  այլ գերատեսչությունների, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների հետ։ 

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային

Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր

Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ